Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    620
    632

  • RUB

    6,97
    7,19

Կարևոր իրադարձություններ

Արզնի գյուղի առանձնատներից ոսկեղեն հափշտակած անձը կալանավորվել է (տեսանյութ)

21 Հունվար, 2021 22:05
Արզնի գյուղի առանձնատներից ոսկեղեն հափշտակած անձը կալանավորվել է (տեսանյութ)

Դեկտեմբերի 9-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արզնի գյուղի մի տնից գողություն է կատարվել։

 

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել էին, որ ժամեր առաջ հրել-բացել են տան մուտքի դուռը և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, որոնողական աշխատանք սկսվեց։

Քրեական հետախույզներն ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով գյուղում օպերատիվ հարցումներ իրականացրին, որոնց արդյունքում ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Արզնի գյուղի 24-ամյա մի բնակիչ։

Հունվարի 16-ին կասկածվողը համատեղ միջոցառումներով բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին։
Նա խոստովանեց, որ բնակարանային գողությունը կատարել է ինքը, իսկ գողոնը գրավադրել է Աբովյան քաղաքի գրավատներից մեկում:

Հետագա միջոցառումներով պարզվել է նաև, որ բերման ենթարկված երիտասարդը դեկտեմբերին Արզնի գյուղի մեկ այլ տնից մոտ 600.000 դրամի ոսկյա զարդեր էր հափշտակել։ Օրեր անց նույն առանձնատուն նորից էր մտել, բայց, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ոչինչ չկարողանալով գողանալ՝ հեռացել էր:
Տուժողից ընդունվել է հաղորդում։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
24-ամյա երիտասարդը կալանավորված է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

Լրահոս

Դիտել ավելին