Կարևոր իրադարձություններ

«Արմենիա» ավիաընկերությունը մոտ օրերս կվերականգնի կանոնավոր չվերթերը դեպի ՌԴ

21 Հունվար, 2021 21:40
«Արմենիա» ավիաընկերությունը մոտ օրերս կվերականգնի կանոնավոր չվերթերը դեպի ՌԴ

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մոտ օրերս, հավանաբար մինչև այս ամսվա վերջ, ՌԴ հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն և ՀՀ քաղաքացիները կկարողանան Covid 19 թեստի բացասական արդյունք ունենալու պարագայում անարգել մուտք գործել ՌԴ տարածք»,- գրել է նա:

Այդ մասին հունվարի 20-ին Ազգային ժողովում հայտարարել էր նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ կոնկրետ ժամանակահատված չնշելով:

 

Լրահոս

Դիտել ավելին