Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    620
    632

  • RUB

    6,97
    7,19

Կարևոր իրադարձություններ

Հայկական ռոբոտը հայտնվել է «Golden Kitty Award 2020»–ի լավագույն պրոդուկտների ցանկում

21 Հունվար, 2021 21:19
Հայկական ռոբոտը հայտնվել է «Golden Kitty Award 2020»–ի լավագույն պրոդուկտների ցանկում

Հայկական «Expper Technologies» ընկերության Ռոբին ռոբոտը ներառվել է «Golden Kitty Award 2020» տարվա լավագույն պրոդուկտների ցանկում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Ռոբին ռոբոտը լավագույն պրոդուկտների ցանկում է ներառվել, ի թիվս հանրահայտ Apple MacBook Pro, Iphone, PlayStation 5 և այլ պրոդուկտների»,– Facebook–ի իր էջում գրել է նախարարը։

Նա հորդորել է քվեարկել հայկական պրոդուկտի օգտին, որի արդյունքում այն կարժանանա «Golden Kitty Award 2020» մրցանակին։

2020 թվականին Ռոբինն արժանացել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն դրամաշնորհին, իսկ այն ստեղծած ընկերությունը` «Վիրտուալ կամուրջ» նախագծի շրջանակում ճանաչվել հաղթող ընկերություն։

Լրահոս

Դիտել ավելին