Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525
    529,5

  • EUR

    639
    651

  • RUB

    7,08
    7,3

Կարևոր իրադարձություններ

ԱՀ ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել զինծառայողների վնասների հատուցման պրոգրեսիվ վճարներին

21 Հունվար, 2021 19:07
ԱՀ ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել զինծառայողների վնասների հատուցման պրոգրեսիվ վճարներին

Արցախի Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, Արթուր Հարությունյանի նախագահությամբ, տեղի է ունեցել հունվարի 21-ին: Ինչպես Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, օրակարգի առաջին հարցը «Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին» հարցն էր:

«Հանձնաժողովի անդամների միաձայն առաջարկությամբ «Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին» հարցի քննարկումը հետաձգվեց՝ լրացուցիչ փաստաթղթերի ներկայցմամբ պայմանավորված:

Օրակարգի երկրորդ կետում ««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր:

Արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգ, համաձայն որի կախված եկամտի չափից դրոշմանիշային վճար վճարողները կվճարեն 1500-ից մինչև 15000 ՀՀ դրամի չափով դրոշմանիշային վճար:

Նախարարը պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին:

Հանձնաժողովը քննարկել և 6 կողմ ձայների համամասնությամբ նախագծին տվել է դրական եզրակացություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Դիտել ավելին