Կարևոր իրադարձություններ

Օբաման, Բուշը և Քլինթոնը տեսանյութ են հրապարակել, որտեղ ողջունում են իշխանության խաղաղ փոխանցումը

21 Հունվար, 2021 17:10
Օբաման, Բուշը և Քլինթոնը տեսանյութ են հրապարակել, որտեղ ողջունում են իշխանության խաղաղ փոխանցումը

Նախկին նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տան իր երկու նախորդների կողքին կանգնելով, նշել է, որ երդմնակալության արարողությունները կարևոր նշանակություն ունեն ամերիկյան ժողովրդավարության համար։

«Երդմնակալությունները ազդարարում են իշխանությունը խաղաղ փոխանցելու ավանդույթի մասին, որն ունի երկու դարի հնություն», - ասել է Օբաման չորեքշաբթի ուշ երեկոյան նախկին նախագահներ Ջորջ Բուշի և Բիլ Քլինթոնի հետ համատեղ հրապարակած տեսանյութում:

Տեսանյութում Օբաման նշեց, որ իր երդմնակալության «ամենալավ հիշողություններից» մեկը Բուշի և նրա կնոջ դիմավորումն էր իրեն և իր կնոջը՝ Միշել Օբամային Սպիտակ տանը․ մի բան՝ ինչը Թրամփը և իր կինը Բայդենների նկատմամբ չարեցին։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին