Կարևոր իրադարձություններ

Երևան քաղաքում համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղերի սակագներն անփոփոխ են․ Հակոբ Կարապետյան

21 Հունվար, 2021 15:05
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Երևան քաղաքում համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղերի սակագներն անփոփոխ են․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սոցցանցերում հանդիպող որոշ գրառումների հետ կապված, թյուրընկալումներից խուսափելու համար հարկ եմ համարում հայտնել հետեւյալը.

Երեւան քաղաքում համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղերի («կարմիր գծերի») ՍԱԿԱԳՆԵՐԸ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ. մեկ ժամվա համար 100 դրամ, մեկ տարվա համար՝ 12 000 դրամ:

Վճարովի կայանատեղերի համար դրույքաչափերը սահմանում է Երեւանի ավագանին՝ յուրաքանչյուր տարեվերջին, հաջորդ ամբողջ տարվա համար: Գործող դրույքաչափերը հաստատվել են 2020-ի դեկտեմբերին:

 

Լրահոս

Դիտել ավելին