Կարևոր իրադարձություններ

Առաջարկվում է Ամանորին ոչ աշխատանքային սահմանել միայն հունվարի 1, 2 և 6-ը

21 Հունվար, 2021 14:50
Առաջարկվում է Ամանորին ոչ աշխատանքային սահմանել միայն հունվարի 1, 2 և 6-ը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նոր նախագիծ:

Նախագծով առաջարկվում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանել:

Նշվում է, որ Ամանորի և Ծննդյան տոները նշվում են միայն հունվարի 1-ից հունվարի 2-ը ներառյալ, տոն է նաև հունվարի 6-ը, այդ սկզբունքով էլ այդ օրերը կլինեն ոչ աշխատանքային, մյուսները՝ աշխատանքային:

 

 

Լրահոս

Դիտել ավելին