Կարևոր իրադարձություններ

Եղել է ինքնասպանություն, ինքնասպանության հասցնողներ չկան. ՔԿ փոխնախագահ

21 Հունվար, 2021 13:08
Եղել է ինքնասպանություն, ինքնասպանության հասցնողներ չկան. ՔԿ փոխնախագահ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն անդրադարձավ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին:

Մելիքյանը նշեց, որ Քննչական կոմիտեն չի պնդել, որ Գեորգի Կուտոյանին հասցրել են ինքնասպանության, պնդել է, որ քրգործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու առերևույթ դեպքի առթիվ, որովհետև այդ պահին այլ հոդվածով  չէր կարող գործ հարուցել: 

«Նախաքննությունը շարունակվում է, այս պահին ինքնասպանության հասցնողներ չունենք, իսկ գործի հետ կապված, եթե հարազատները կդիմեն, որ տվյալներ հրապարակենք, մեծ սիրով կհրապարակենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Հարցին, թե նոր հանգամանքներ այդ գործով ի հայտ եկե՞լ են, Մելիքյանը նշեց, որ հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, ոչ միայն քննչական գործողությունների արդյունքներով, այլ նաև փորձաքննության: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին