Կարևոր իրադարձություններ

Արցախում ականազերծվել է 600 հա տարածք, 217 կմ ճանապարհ և 844 բնակելի շինություն. ՌԴ ՊՆ

21 Հունվար, 2021 12:07
Արցախում ականազերծվել է 600 հա տարածք, 217 կմ ճանապարհ և 844 բնակելի շինություն. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները 27 դիտակետում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Այս մասին հսյտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Մեկ օրվա ընթացքում ապահովվել է Հայաստանի տարածքից 187 տեղահանվածի անվտանգ վերադարձն Արցախ: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 50303 մարդ:  

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 38 հա տարածք, 7 կմ ճանապարհ, և ստուգվել է 42 շինություն: Հայտնաբերվել է 26 ական և արկ: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է ավելի քան 600 հա տարածք, մոտ 217 կմ ճանապարհ, 844 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23785 պայթյունավտանգ առարկա:

 

Լրահոս

Դիտել ավելին