Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    635
    647

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

Այսօրվանից «ԱՐ» հեռուստաընկերությունն այլևս չի լինելու եթերում

21 Հունվար, 2021 10:35
Այսօրվանից «ԱՐ» հեռուստաընկերությունն այլևս չի լինելու եթերում

«ԱՐ» հեռուստաընկերությունը հայտարաություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Սիրելի՝ հեռուստադիտողներ, 

2021 թվականի հունվարի 21-ից «ԱՐ» հեռուստաընկերությունն այլևս չի լինելու եթերում՝ գործունեության լիցենզիայի ժամկետը լրանալու պատճառով: «ԱՐ» հեռուստաընկերությունը ոչ մեկին չի վաճառվել, նվեր չի տրվել: Նույնիսկ սարքավորումները և տեխնիկական միջոցները չեն վաճառվելու և նվեր չեն տրվելու:

2003 թվականից սկսած՝ «ԱՐ» հեռուստաընկերությունը, նոր սեփականատերերի ներդրած զգալի ֆինանսների, ջանքերի և ժամանակի շնորհիվ  ստեղծել է յուրահատուկ ձեռագիր ունեցող հեռուստաալիք՝ ավելի քան հիսուն հաղորդաշարով: 

«ԱՐ» հեռուստաընկերությունը ստանալով նոր կյանք որդեգրեց ազգային, մշակութային և կրթական ուղղվածություն: Մասնավորապես եթեր հեռարձակվեցին հեռուստադիտողի կողմից սիրված այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք են «Արարման խորհուրդը», «Վարպետների քաղաքը», «Մեր մեծերը», «Պարզ ճշմարտություններ», «Մենք ենք մեր սարերը», «Ոչ միայն հացիվ», «Վերադարձ», «Մեր երեխաները» և էլի մի շարք ուսուցողական, ժամանցային, երաժշտական հաղորդումներ: Բոլորը չնշելով՝ ասեմ միայն, որ սեփական արտադրության հաղորդումները կազմում էին հեռուստաալիքի ամենօրյա եթերաժամի մոտ 65%-ը: 

«ԱՐ»-ն իր գործունեության ընթացքում, սրտացավ և պրոֆեսիոնալ թիմային աշխատանքի շնորհիվ, միշտ պաշտպանել է ժողովրդի շահերը՝ հավատարիմ մնալով նրա հոգևոր և բարոյական արժեքներին:

«ԱՐ» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծառայությունը միշտ մատուցել է օպերատիվ և անաչառ լրատվություն՝ պահպանելով պետականամետ դիրքորոշումը և ծառայելով մեր ազգային շահերին: 

«ԱՐ» հեռուստաընկերությունը հնարավորություն է ընձեռել իր հեռուստադիտողին վայելելու նաև բացառիկ ֆիլմեր:

«ԱՐ» հեռուստաընկերությունն իր հաղորդումներով հեռուստադիտողին ներշնչել է ազգային արժանապատվություն, հպարտություն սեփական պատմության  հանդեպ և օգնել է ժողովրդին ճանաչել ինքն իրեն ու սիրել սեփական հայրենիքը:

Շնորհակալություն այսքան տարի մեր աշխատանքը գնահատելու և մեզ հետ լինելու համար:

 Հարգանքով՝ «ԱՐ» hեռուստաընկերության տնօրեն՝ Արամ Ղազարյան»։

Լրահոս

Դիտել ավելին