Կարևոր իրադարձություններ

Օրվա շահերը թելադրում են գնալ երկխոսության․ «Հայաստանի Հանրապետություն»

21 Հունվար, 2021 09:24
Օրվա շահերը թելադրում են գնալ երկխոսության․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Լիովին կանխատեսելի էր Էրդողանի դրական արձագանքը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման առաջարկին: Օրեր առաջ նրան ուղղված՝ Ֆրանսիայի ղեկավարի նամակում հանդիպման եւ երկու երկրի հարաբերությունները զարգացնելու առաջարկ է եղել: Այդ մասին շտապել է հայտարարել արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն: Վերջինս մինչեւ նամակն ստանալը հայտնել էր, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Ֆրանսիայի հետ՝ չնայած որոշ հարցերում ունեն լուրջ տարաձայնություններ: Ներկայում ստեղծված իրավիճակում հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրի օրվա շահերից: Թուրքիան մեծ ուրախությամբ է գնում դրան, քանի որ Եվրոպային ինտեգրման իր ձգտումների դեմ հիմնականում կանգնած է Ֆրանսիան, եւ վերջինիս հետ հարաբերությունների կարգավորման դեպքում լուրջ նախադրյալներ կստեղծվեն Անկարայի կեսդարյա ձգտումն իրականություն դարձնելու համար: Երկու երկրի հակասությունների վերացումն առնվազն կթուլացնի Ռուսաստանի հետ հարաբերությունների ավելի սերտացման Թուրքիայի ձգտումները: Մյուս կողմից էլ Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունների կարգավորման արդյունքում վերջինս արդեն չի համառի եւ առնվազն չի խոչընդոտի Արցախի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում լուծելու գործընթացին, ինչը փակուղային վիճակից դուրս կբերի այդ՝ մեզ համար  առանցքային խնդրի լուծման ընթացքը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին