Կարևոր իրադարձություններ

Իշխանական «ժանդարմներն» ամենուր են. ինչու Թուխիկյանն ազատվեց պաշտոնից․ «Հրապարակ»

21 Հունվար, 2021 08:21
Իշխանական «ժանդարմներն» ամենուր են. ինչու Թուխիկյանն ազատվեց պաշտոնից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ աշխատանքից անսպասելիորեն ազատվեց ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը: Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, դրան նախորդել է թեժ զրույց վերադասի հետ։ Թեման նախօրեին՝ Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ Թուխիկյանի հետ կապված միջադեպն է եղել։

Մի կին փոխնախարարին ու նրա թիմին դավաճան է անվանել, իսկ Թուխիկյանն ընդամենը լուռ ժպտացել է։ Պարզվում է՝ միջադեպը եւ փոխնախարարի պահվածքը դուր չեն եկել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, իսկ ըստ որոշ լուրերի՝ Նիկոլ Փաշինյանին, եւ նախարարը փոխնախարարին մեղադրել է քաղաքացու ասածները «կուլ» տալու մեջ ու նախատել մեղադրողներին իրենց տեղը ցույց չտալու համար։ Զրույցից հետո Թուխիկյանը գրել է ազատման դիմումը։

Մեր տեղեկություններով, վերադասը հաթաթա է տվել բոլոր իշխանականներին, ովքեր կշարունակեն մնալ թաքստոցներում եւ չեն հակադարձի թիմին ուղղված մեղադրանքներին։ Նրանց խոստացել են խստորեն պատժել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին