Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    625,5
    637,5

  • RUB

    7,02
    7,24

Կարևոր իրադարձություններ

Մի շարք քաղաքացիների ձմեռային զորակոչից տարկետում կտրվի

20 Հունվար, 2021 23:06
Մի շարք քաղաքացիների ձմեռային զորակոչից տարկետում կտրվի

Կառավարության հերթական նիստի՝ հունվարի 21-ի օրակարգում է ընդգրկվել մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագիծը, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող հետևյալ քաղաքացիներին՝

 

1) Գոռ Անդրանիկի Սարգսյանին (ծնվ.՝ 2002 թվականի դեկտեմբերի 6-ին).

Գոռ Սարգսյանը սովորում է «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի «Դասական պար» բաժնի 2-րդ կուրսում: Գոռ Սարգսյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ժողովրդական արտիստ, «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գեղարվեստական ղեկավար Հովհաննես Դիվանյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ՝ Վ. Գալստյանը, Ն. Մեհրաբյանը, Է. Մնացականյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ա. Մարիկյանը:

2) Արթուր Համլետի Գրիգորյանին (ծնվ.՝ 2002 թվականի հոկտեմբերի 26-ին).

Արթուր Գրիգորյանը սովորում է  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Գործիքային կատարողականություն՝ դաշնամուր» մասնագիտությամբ բակալավրական կրթական ծրագրով առկա ուսուցման անվճար համակարգի 1-ին կուրսում: Արթուր Գրիգորյանի համար երաշխավորագրեր են ներկայացվել ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը:

Արթուր Գրիգորյանը բազում ելույթներ և մենահամերգներ է ունեցել Հայաստանում և նրա սահմաններից դուրս, այդ թվում նաև ելույթներ ՀՀ Սիմֆոնիկ և ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ և մասնակցել միջազգային փառատոնների և մրցույթների: 2019թ. «ClaviCologne» միջազգային մրցույթ փառատոնի շրջանակներում համերգներով և վարպետության դասերով հանդես է եկել Գերմանիայում: 2017-2018թթ. համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Վիեննայում, Զալցբուրգում:

 

Արթուր Գրիգորյանը  վարպետության դասեր է վերցերլ Ա. Ժակունի, Պ. Բագլիերի, Ս. Նավասարդյանի, Ա. Գորլախի, Դ. Ալեքսեևի և Դ. Բաշկիրովի մոտ:

 

3) Գևորգ Կարապետի Մատինյանին (ծնվ.՝ 2002 թվականի հուլիսի 25-ին).

Գևորգ Մատինյանը սովորում է Համբուրգի երաժշտության և թատրոնի համալսարանի դաշնամուրային բաժնում, պրոֆ. Հուբերտ Ռուտկովսկու մոտ: Գևորգ Մատինյանը 2008-2015թթ. սովորել է «Արեգնազան» կրթահամալիրում: 2009-2013թթ.՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, Դիանա Խաչատրյանի դասարանում: 2016-2019թթ.՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆ. Վիլլի Սարգսյանի մոտ: 2016-2019թթ.՝ Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՄԵԴ-ում: 2016-2019թթ.՝ սովորել է նաև դոցենտ Արեգ Սարգսյանի մոտ:

Գևորգ Մատինյանի համար երաշխավորագրեր են ներկայացվել ՀՀ վաստակավոր արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Բաբախանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիլլի Սարգսյանը:

4) Անդրեյ Սերգեյի Կուրբետին (ծնվ.՝ 2002 թվականի հուլիսի 16-ին)

Անդրեյ Կուրբետը սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կատարողական արվեստ» մասնագիտության «Գործիքային կատարողականություն՝ դաշնամուր» մասնագիտությամբ բակալավրական կրթական ծրագրով առկա ուսուցման անվճար համակարգի 1-ին կուրսում: Անդրեյ Կուրբետը 6 տարեկան հասակից մասնակցել է տասնյակից ավելի միջազգային և հանրապետական մրցույթների և փառատոնների, ներկայացրել է ՀՀ-ը տարբեր երկրներում (Իտալիա, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ):

Անդրեյ Կուրբետի համար երաշխավորագրեր են ներկայացվել ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, ջութակահար Էդուարդ Թադևոսյանը և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը»:

Նշվում է, որ տարկետում տրվում է մասնագիտական հմտությունները կատարելագործելու, ինչպես նաև հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում հանրահռչակելու համար:

Լրահոս

Դիտել ավելին