Կարևոր իրադարձություններ

Ջոզեֆ Բայդենը պաշտոնապես երդվեց՝ ստանձնելով ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնը

20 Հունվար, 2021 21:10
 Ջոզեֆ Բայդենը պաշտոնապես երդվեց՝ ստանձնելով ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնը

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը երդվել է Աստվածաշնչի վրա և ստանձնել պետության 46-րդ ղեկավարի պաշտոնը:

Երդման 59-րդ արարողության շրջանակներում Բայդենը Կապիտոլիումում արտասանել է երդման տեքստը, որը բաղկացած է 35 բառից։

Երդման համար Բայդենը, փոխնախագահ Հարրիսի նման, երդվեց՝ Կապիտոլիումի աստիճաններին։ Նա հավատարմության երդում տվեց երկրի սահմանադրությանը և երկրին, օգտագործել է Աստվածաշունչը, որը պահվում է իր ընտանիքում 1893 թվականից և արդեն օգտագործվել է որպես փոխնախագահ երդման համար։

Երդումն ընդունել է Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբինսը։ Դրանից հետո Բայդենը կես ժամանոց ելույթ է սկսել՝ նվիրված երկրի միավորմանը։

Երդվելուց հետո նրան շնորհավորեց  երդումն ընդունած ԱՄՆ-ի Գերագույն դատարանի անդամ Ջոն Ռոբերթսը, ով կանգնած էր նրա առջև: Բայդենը երդվել է Աստվածաշնչով, որը 127 տարի պատկանել է իր ընտանիքին:

 

Լրահոս

Դիտել ավելին