Կարևոր իրադարձություններ

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

20 Հունվար, 2021 19:54
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնում է, որ Էդմոն Մարուքյանը այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
 
Դեսպանի հետ առաջնահերթ քննարկվել են հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու առնչությամբ ռուսական կողմից գործադրվող ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով խնդրի կարգավորման հնարավորությունները և հայ-ռուսական ռազմավարական օրակարգի հետ կապված այլ հարցեր։
 
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
 

Լրահոս

Դիտել ավելին