Կարևոր իրադարձություններ

2020 թվականին Շիրակի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ ստացված զանգերի թիվը նվազել է

20 Հունվար, 2021 19:53
2020 թվականին Շիրակի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ ստացված զանգերի թիվը նվազել է

Շիրակի մարզային փրկարարական վարչությունն այսօր ներկայացրել է  2020 թվականին կատարված աշխատանքների ամփոփ տվյալները։ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը 2020 թվականի ընթացքում ստացել է 82․619 զանգ ՝ 2019 թվականի հետ համեմատ մոտ 6000-ով պակաս։ Շիրակի մարզում գրանցվել է 587  արտակարգ դեպք, որի հետևանքով մահացել է 24, վիրավորվել 378 քաղաքացի։

Արձանագրված դեպքերից 444-ն ունեցել են տեխնածին բնույթ, հրդեհների հիմնական մասը գրանցվել է  Գյումրիում։ Մարզում նախորդ տարի սննդային թունավորման դեպքերն են  նվազել, իսկ քիմիական նյութերից ստացված թունավորումներն՝ ավելացել ։

 

Շիրակի մարզային փրկարարական ծառայությունը 2020 թվականին՝ համավարակով և պատերազմով   պայմանավորված, իրականացրել է քաղպաշտպանությանն  ուղղված աշխատանքներ, հաշվառվել ու բնակչությանը հասանելի վայրերում  ցուցանակներ են տեղադրվել մոտակայքում գտնվող ապաստարանների  մասին, նաև  գործուն քայլեր են ձեռնարկվում  համայնքներում շչակների  վերագործարկման ուղղությամբ ։

 

Լրահոս

Դիտել ավելին