Կարևոր իրադարձություններ

Իրանի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի ՀՀ, ՌԴ, Ադրբեջան և Վրաստան

20 Հունվար, 2021 19:49
Իրանի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի ՀՀ, ՌԴ, Ադրբեջան և Վրաստան

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Ռուսաստան, այդ մասին Զարիֆը հայտարարել է այսօր։ Զարիֆի խոսքերը մեջբերել է իրանական mehrnews կայքը:

«Իմ նպատակն է այցելել այն երկրներ, որոնք կարող են օգնել լուծել Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամը և հաստատել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն», - ասաց նա:

Զարիֆը չի նշել այցի հստակ ժամկետներ։

 

Լրահոս

Դիտել ավելին