Կարևոր իրադարձություններ

2020 թվականի ընթացքում Սևանա լիճ բաց է թողնվել 625,109 հատ Սևանի իշխանի մանրաձուկ

20 Հունվար, 2021 19:34
2020 թվականի ընթացքում Սևանա լիճ բաց է թողնվել 625,109 հատ Սևանի իշխանի մանրաձուկ
2020 թվականների ընթացքում Սևանա լիճ ընդհանուր առմամբ բաց է թողնվել 625,109 հատ Սևանի իշխանի տարբեր չափի մանրաձուկ, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

««Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից հիմնված «Սևան Ակվա» ՓԲԸ պատկանող ցանցավանդակային տնտեսության տարածքում առկա ձկան քանակը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 205.946 կգ։ Տարվա ընթացքում իրականացվել է 99.227 կգ տարբեր չափի գեղարքունի իշխանի մանրաձկան համալրում, իսկ ձկների անկումը կազմել է 20.001 կգ։
Ցանցավանդակային տնտեսությունում ձկների քաշաճը կազմել է շուրջ 99.088 կգ, իսկ ձկներին տրվել է շուրջ 192.311 կգ կեր։

2020 թվականների ընթացքում Սևանա լճում և դրա ավազանին պատկանող, Սևանի իշխանի հիմնական ձվադրավայր հանդիսացող գետեր ընդհանուր առմամբ բաց է թողնվել 625,109 հատ Սևանի իշխանի տարբեր չափի մանրաձուկ (1.64 – 112 գրամ), որից 592,433 կազմել է Գեղարքունին, իսկ 32,676 Ամառային իշխանը»,- ասված է հայտարարության մեջ:
 

Լրահոս

Դիտել ավելին