Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ԱԳ նախարարության ղեկավար կազմի հետ

20 Հունվար, 2021 18:40
Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ԱԳ նախարարության ղեկավար կազմի հետ
Հունվարի 20-ին Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ։
 
Քննարկվել են հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին համապատասխան 2021 թվականին ԱԳՆ գործունեությանը, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։
 
Նախագահն ընդգծել է արտաքին քաղաքական ոլորտում աշխատանքների համակարգված իրականացման կարևորությունը և հանձնարարականներ տվել քննարկված հարցերի շուրջ։
 

Լրահոս

Դիտել ավելին