Կարևոր իրադարձություններ

Ուսումնասիրող հանձնաժողովը հիմնավորված է համարել սեղմված գազի գնաճն Արցախում

20 Հունվար, 2021 18:35
Ուսումնասիրող հանձնաժողովը հիմնավորված է համարել սեղմված գազի գնաճն Արցախում

Արցախում գործող ավտոգազալցակայաններում սեղմված գազի 5 դրամ գնաճը հիմնավորված է: Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից:

«Ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող «Արցախգազ» ՓԲ ընկերությունը 2021 թվականի հունվարի 8-ին դիմել է հանձնաժողով՝ ընկերությանը պատկանող ավտոգազալցակայանների կողմից իրացվող 1խ.մ սեղմված գազի գինը 10 դրամ թանկացնելու նպատակով, ինչը պայմանավորված էր ԱՄՆ դոլարի փոխարժեքի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկմամբ: Հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 30-ի որոշման համաձայն, ավտոգազալցակայանների կողմից ձեռքբերվող բնական գազի սակագինը հաշվարկվում է հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից հրապարակված 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի մեծությունը:

Հետևաբար, ՀՀ դրամի արժեզրկումն ուղղակիորեն ազդում է ավտոգազալցակայանների կողմից ձեռքբերվող բնական գազի սակագնի վրա: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքի 2020 թվականի և 2021 թվականի հունվար ամսվա համար սահմանված փոխարժեքի տարբերությունը կազմել է 36.04 դրամ: Իրականացված վերլուծության արդյունքում, հանձնաժողովը հիմնավորված է համարել նշված տնտեսական պայմանների փոփոխության արդյունքում 1խ.մ. սեղմված գազի 5 դրամ գնաճը: Արդյունքում ընկերությունը հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից իրականացրած վերլուծությունը 2021թվականի հունվարի 20-ին 1խ.մ սեղմված գազի իրացման գինը բարձրացրել է 5 դրամով՝ նախկին 230 դրամի փոխարեն կազմելով 235 դրամ»,- հայտնում են Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից:

 

Լրահոս

Դիտել ավելին