Կարևոր իրադարձություններ

ԱԱՏՄ տեսուչների ստուգայցը Արտաշատ և Մասիս քաղաքներում

20 Հունվար, 2021 18:31
Հեղինակ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
ԱԱՏՄ տեսուչների ստուգայցը Արտաշատ և Մասիս քաղաքներում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) արևմտյան տարածքային կենտրոնի տեսուչները Covid-անվտանգության պահպանման կանոնները դիտարկել են Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքների ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, սպասարկման գրասենյակներում և դպրոցներում։
Ստուգայցերի արդյունքում առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրվել. գրանցամատյանների վարման կարգում ի հայտ են եկել որոշ թերություններ, արձանագրվել են նաև հաճախորդների շրջանում դիմակ չկրելու դեպքեր։
Ստուգայցերին զուգահեռ տեսչական մարմնի աշխատակիցները փակցրել են նաև Covid-անվտանգության կանոնների իրազեկման թերթիկներ։
Տեսչական մարմնի մասնագետները տնտեսավարողներին զգուշացրել են նաև կրկնախախտումներ արձանագրելու դեպքում վարչարարություն կիրառելու մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին