Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    626,5
    638,5

  • RUB

    7,01
    7,23

Կարևոր իրադարձություններ

Դատախազի տեղակալի հոգեվիճակի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար, մի քանի անգամ դիտել միջադեպի տեսանյութը․ Դատախազության խորհուրդը

20 Հունվար, 2021 17:52
Դատախազի տեղակալի հոգեվիճակի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար, մի քանի անգամ դիտել միջադեպի տեսանյութը․ Դատախազության խորհուրդը

«Yerevan today» լրատվական կայքը, վկայակոչելով «Dejavu» տելեգրամյան ալիքին ու վերջինիս՝ «դատախազությանը մոտ կանգնած աղբյուրին», մտացածին հերյուրանքներ է հրապարակել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով երեկվա դատական նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի, իբր, հոգեվիճակի և դրանով պայմանավորված՝ նրա ու ՀՀ գլխավոր դատախազի, այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ վարչապետի միջև, իբր, կայացած զրույցի վերաբերյալ, ինչը տարածվել է նաև այլ լրատվամիջոցներով:

Հրապարակման բովանդակությունը հեքիաթասացության չհաջողված փորձ է, հակառակ դեպքում «տեղեկատվության սեփական աղբյուրը» չպետք է զլանար նաև նշելու թե ով կամ ովքեր են ՀՀ գլխավոր դատախազի աշխատասենյակում իբրև թե կայացած դրամատիկ առանձնազրույցը սղագրողները: Այս առումով դժվար չէ հասկանալ, թե ինչու է ոմանց հետաքրքրում միայն փող ուզելու, գրդոն անելու երևույթը՝ այդ չափանիշով այլոց մասին դատողություններ անելու համար։ 

Սահմանափակվում ենք ընդամենը արձանագրելով, որ ակնհայտ կազմակերպված այս անորակ կեղծիքը նախորդ օրը դատական նիստերի դահլիճում իրականացված սադրանքի, գործով մեղադրողների նկատմամբ վերջին շրջանում ակտիվացած քարոզչական, բարոյահոգեբանական անպտուղ ճնշումների գործադրման տրամաբանական, բայց անթույլատրելի շարունակությունն է: 

Իսկ դատական նիստի կապակցությամբ գլխավոր դատախազի տեղակալի հոգեվիճակի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար խորհուրդ է տրվում նորից, ցանկալի է՝ մի քանի անգամ, դիտել միջադեպի տեսանյութը։

 

Լրահոս

Դիտել ավելին