Կարևոր իրադարձություններ

Ավտոճանապարհներին արգելափակվել է 117 տրանսպորտային միջոց. ԱԻՆ

20 Հունվար, 2021 17:48
Ավտոճանապարհներին արգելափակվել է 117 տրանսպորտային միջոց. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ հունվարի 19-ից 20-ը Երևան քաղաքում, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Վայոց Ձորի մարզերում գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք։ Ավտոճանապարհներին արգելափակվել է 117 տրանսպորտային միջոց։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և անվտանգ տարածք տեղափոխել 53 քաղաքացու:

 

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 

Լրահոս

Դիտել ավելին