Կարևոր իրադարձություններ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

20 Հունվար, 2021 16:32
Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել է մինչև 27․01․2021թ․։ Այս մասին տեղեկացրին ԱՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունից։

 

«Խոսքը նախապես հայտարարված առաջին ծրագրի մասին է (68000+15000 դրամ), որից շատերդ արդեն օգտվել եք։

Ծրագրին դիմելու ժամկետն երկարաձգվել է, որպեսզի այն քաղաքացիները, որոնք չեն հասցրել օգտվել աջակցությունից կարողանան լրացնել հայտը:

Ծրագրից օգտվելու համար քաղաքացին պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնի https://dimum.ssa.am/ կայքէջում: Դիմումի հաստատման դեպքում քաղաքացին կտեղեկանա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությամբ։ Հաստատող հաղորդագրություն ստանալուց հետո դիմել Հայփոստի կամ Արցախփոստի մասնաճյուղ:
Խնդիրների դեպքում այցելել սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին