Կարևոր իրադարձություններ

Մարտակերտում, Մարտունու Կարմիր Շուկա համայնքում վնասազերծվելու է չպայթած զինամթերք. ԱՀ ԱԻՊԾ

20 Հունվար, 2021 15:50
Մարտակերտում, Մարտունու Կարմիր Շուկա համայնքում վնասազերծվելու է չպայթած զինամթերք. ԱՀ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Հարգելի հայրենակիցներ.

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքեր են նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մոխրաթաղ, Ներքին Հոռաթաղ և Ճանկաթաղ համայնքներում, ինչպես նաև Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում:

Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

Պարզաբանումների համար՝ կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»:

 

Լրահոս

Դիտել ավելին