Կարևոր իրադարձություններ

Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է այրվել

20 Հունվար, 2021 14:23
Իջևան քաղաքի  Երևանյան փողոցում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 20-ին, ժամը 11։11-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի  Երևանյան փողոցում գտնվող գազալցակայանում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:25-ին, մարվել՝ 11:35-ին:  Այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա։

 

Լրահոս

Դիտել ավելին