Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Գյումրի հատվածի շինարարությանն առնչվող հարցեր. ՏԿԵ նախարարություն

20 Հունվար, 2021 13:34
Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Գյումրի հատվածի շինարարությանն առնչվող հարցեր. ՏԿԵ նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 19-ին տեսակապով հանդիպում է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3 ՝ Թալին-Գյումրի ճանապարհահատվածի (46,2 կմ) կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Փան Ջինրենի հետ։ Այս մասնին հայտնում են ՀՀ ՏԿԵ նարարության լրատվական ծառայությունից։

Կողմերը քննարկել են Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շինարարությաննառնչվող հարցեր, կարևորել ծրագրի շարունակականության ապահովումը։

Իր խոսքում նախարար Պապիկյանը շեշտել է շինարարական աշխատանքներին տեմպ հաղորդելու և բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը։ Խոսելով մարդկային և տեխնիկական ռեսուրսների համախմբման կարևորությունից՝ նախարարը նշել է, որ համավարակով պայմանավորված խոչընդոտները հաղթահարելի են, և չինացի շինարարների համար ապահովված են աշխատանքային անհրաժեշտ պայմանները։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող տեխնիկական և ֆինանսական հարցերին, պատրաստակամություն հայտնել դրանք կարգավորել համատեղ ջանքերով և կառուցողական մթնոլորտում։

 

Լրահոս

Դիտել ավելին