Կարևոր իրադարձություններ

ՌԴ կողմից Թուրքիայում կառուցվող «Ակկույու» ԱԷԿ-ում պայթյուն է իրականացվել

20 Հունվար, 2021 13:00
ՌԴ կողմից Թուրքիայում կառուցվող «Ակկույու» ԱԷԿ-ում պայթյուն է իրականացվել

Թուրքիայի Մերսինի նահանգում գտնվող «Ռոսատոմ»-ի կողմից կառուցվող «Ակկույու» ատոմակայանի տարածքում շինարարական աշխատանքների ընթացքում պլանային պայթյունը վնաս է պատճառել հարակից տներին։ Այս մասին հայտնում են նահանգային իշխանությունները, գրում է РИА Новости գործակալությունը։

«Մեկնարկել է «Ակկույու» ատոմակայանի տարածքում շինաշխատանքների ընթացքում պլանային պայթեցման հետևանքով  Բյույուկեջելի բնակավայրի տներին ու ջերմոցներին հասցված վնասների հաշվարկման աշխատանքները։ Մեր քաղաքացիներին հասցված վնասը կփոխհատուցվի»,- նշվում է հայտարարության մեջ։ 



 

Լրահոս

Դիտել ավելին