Կարևոր իրադարձություններ

Անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելը կտուգանվի 0,5 տուգանային միավորով

20 Հունվար, 2021 11:30
Անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելը կտուգանվի 0,5 տուգանային միավորով

ԱԺ-ն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախորդ օրը փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը նշեց, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային միավորների համակարգի կիրառումը ժամանակավորապես կհետաձգվի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը։

Օրենսգրքում նախատեսվում է հստակ ամրագրել, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեպքում:

Մինչ նշված ժամկետը՝ տուգանային միավորներ կշարունակեն հանվել միայն տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների դեպքում: Նաև որոշման համաձայն՝ սեփական ավտոմեքենայի ղեկին ծխելու համար վարորդից կհանվի ոչ թե 1, այլ՝ 0.5 տուգանային միավոր:

 

Լրահոս

Դիտել ավելին