Կարևոր իրադարձություններ

Արցախում աշխատատեղերի պահպանման և նորերի ստեղծման աջակցության ծրագիր. եկամտային հարկն ամբողջությամբ կփոխհատուցվի

20 Հունվար, 2021 11:08
Արցախում աշխատատեղերի պահպանման և նորերի ստեղծման աջակցության ծրագիր. եկամտային հարկն ամբողջությամբ կփոխհատուցվի

Արցախում աշխատանքի խրախուսման նպատակով սահմանվել է պետական աջակցություն Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար՝ վարձու աշխատողների եկամտային հարկի փոխհատուցման մասով։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից։

Մասնավորապես 2021թ. հունվարից սկսած 6 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամիս ընկերությունների կողմից վճարված եկամտային հարկի ամբողջ ծավալով կտրամադրվի աջակցություն։ Արդյունքում, ընկերությունները եկամտային հարկի մասով փաստացի ծախս չեն իրականացնի։

Սա կարևոր խթան է բիզնեսի համար, որը հնարավորություն կտա պահպանել գործող աշխատատեղերը, ինչպես նաև կնպաստի նորերի ստեղծմանը։

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Արցախում նոր ստեղծվող ընկերությունները՝ օգտվելով այս բացառիկ հնարավորությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին