Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք, 9 մահ․ ՀՀ ԱՆ

20 Հունվար, 2021 11:00
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք, 9 մահ․ ՀՀ ԱՆ

Հունվարի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165221 դեպք, որոնցից 153857-ն` առողջացած, 3016-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7607 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 628405 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2028 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք: Ունենք 357 առողջացած և մահվան 9 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 741 է:

 

Լրահոս

Դիտել ավելին