Կարևոր իրադարձություններ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական հատվածում կուտակված է 730 բեռնատար ավտոմեքենա. ԱԻՆ

20 Հունվար, 2021 10:54
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական հատվածում կուտակված է 730 բեռնատար ավտոմեքենա. ԱԻՆ

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 730 բեռնատար ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

 

Լրահոս

Դիտել ավելին