Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    625,5
    637,5

  • RUB

    7,02
    7,24

Կարևոր իրադարձություններ

24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ավտոմեքենա վարելու համար

20 Հունվար, 2021 10:42
24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ավտոմեքենա վարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 24-ամյա երիտասարդի կողմից առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ավտոմեքենա վարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 24-ամյա երիտասարդը, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, 2020թ. օգոստոսի 13-ին Մասիս քաղաքում վարել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, որը նկատել են ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցները, արձանագրել խախտումը և այդ մասին կազմել վարչական իրավախախտման արձանագրություն: Վարչական տույժ նշանակելուց մոտ երկու շաբաթ անց՝ 2020թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 18.20-ի սահմաններում, 24-ամյա երիտասարդը Վանաձոր քաղաքի Խորենացի փողոցում վարել է «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի վերաբերյալ կրկին կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1.1-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Դիտել ավելին