Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիները բարձրացել են սարը և ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողանում իջնել․ տուժածներից մեկի վիճակը ծանր է. ԱԻՆ

20 Հունվար, 2021 10:35
Քաղաքացիները բարձրացել են սարը և ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողանում իջնել․ տուժածներից մեկի վիճակը ծանր է. ԱԻՆ

Հունվարի 19-ին, ժամը 16:20-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և վատ եղանակային պայմանների ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ա․ Բ․-ին (ծնված 2004 թ.) և Վ․ Խ․-ին (ծնված 1981 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացրվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Բ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ․ Խ․-ինը՝ բավարար։

Փրկարարները Ի․ Խ․-ին (ծնված 1990 թ․) տեղափոխել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:


 

Լրահոս

Դիտել ավելին