Կարևոր իրադարձություններ

Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է. «Հայաստանի Հանրապետություն»

20 Հունվար, 2021 09:45
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Խորհրդային տարիներին ապրածները կհիշեն՝ Հայաստանի բնակավայրերը կենտրոնացված ջերմամատակարարում ունեին: Մարդիկ ձմեռը վայելում էին, որովհետեւ եւ տաք ջուր էին ունենում, եւ տներն էին տաք լինում: Հետանկախական առաջին իսկ տարիներին ջերմամատակարարման համակարգը կորցրեց կենսունակությունը: Պետությունը ցայսօր դա վերականգնելուն աջակցող քայլեր չի անում:

Հիմա պետությունն ընդունում է, որ այժմ ջեռուցման եւ տաք ջրի արտադրությունը հիմնականում իրականացվում է անհատական ջեռուցման կաթսաների միջոցով, բայց դա արդյունավետ չէ, որովհետեւ բնակչությունը պետք է պարբերաբար ներդրումներ իրականացնի անհատական ջեռուցման կաթսաների փոխարինման համար, ինչպես նաեւ ավելի թանկ է վճարում սպառված բնական գազի դիմաց՝ գազամատակարարման համակարգի՝ մինչեւ բնակարան հասնող լրացուցիչ ենթակառուցվածքների պահպանման համար, քան եթե այդպիսի ջերմամատակարարումը լինի կենտրոնացված։ Ընդունում է, բայց պետական ծրագրում ջերմամատակարարման եւ տաք ջրի արտադրության առումով անհատական ջեռուցման կաթսաներին այլընտրանք է առաջարկում ոչ թե կաթսայատները, այլ՝ արեւային ջրատաքացուցիչների եւ էներգիայի սեփական կարիքների արտադրության համար վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող անհատական այլ համակարգերը։ Ասել է թե՝ անհատական գազի կաթսաների փոխարեն՝ անհատական արեւային ջրատաքացուցիչներ: Բայց չէ՞ որ սա նույնպես ծախսատար է: Ուրե՞մն…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին