Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կակտիվացնի իր գործողությունները․ «Հայաստանի Հանրապետություն»

20 Հունվար, 2021 09:27
ԵԱՀԿ Մինսկի խումբը կակտիվացնի իր գործողությունները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը չէր կարող լուծվել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ, քանի որ առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում որեւէ հատուկ կարգավիճակով Արցախի ներառումն Ադրբեջանի կազմում: Հրադադարի հաստատման բանակցությունների ընթացքում այդ թեզի պնդման դեպքում հայկական կողմի համար նախընտրելի կլիներ մինչեւ վերջ պատերազմելը, քանի որ Արցախի ժողովուրդը Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակով չի կարող բնականոն կյանքով ապրել: Նույնիսկ խորհրդային «երջանիկ» կոմունիզմի եւ «ժողովուրդների բարեկամության» տարիներին պարբերաբար դրսեւորվել է ադրբեջանցիների անհանդուրժող վերաբերմունքը հայերի նկատմամբ, ինչը մասշտաբային բնույթ ստացավ ԽՍՀՄ-ի փլուզման առաջին իսկ ազդակի ստացվելուն պես:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի դեմ էին արտահայտվում Թուրքիան եւ Ադրբեջանը, սակայն սպասվում է, որ այդ դիրքորոշումից հետնահանջ կլինի: Վերջիններիս նման կեցվածքը մեծապես պայմանավորված էր Թուրքիա-Ֆրանսիա հարաբերությունների լարումով: Այս խոչընդոտը կարծես թե վերացման միտում ունի, ինչը հիմնավորվում է Ֆրանսիայի նախագահի նամակով, որով վերջինս Թուրքիայի ղեկավարին առաջարկում է հանդիպել եւ քննարկել երկու երկրի հարաբերությունները: Սպասվում է, որ այդ հարաբերությունների մեղմման համատեքստում Թուրքիան, հետեւաբար, նաեւ Ադրբեջանը կմեղմեն իրենց կոշտ դիրքորոշումը Մինսկի խմբի ձեւաչափի վերաբերյալ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին