Կարևոր իրադարձություններ

Պայմանավորվածությո՞ւն, թե՞ պատահականություն. ով է արժեզրկում կառավարության որոշումը. «Ժամանակ»

20 Հունվար, 2021 08:51
Պայմանավորվածությո՞ւն, թե՞ պատահականություն. ով է արժեզրկում կառավարության որոշումը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը որոշում էր կայացրել, որ պատերազմին մասնակցած զինվորականներին, այդ թվում՝ կամավորներին և նրանց ամուսիններին ու երեխաներին 2020թ. առաջին կիսամյակի ուսման վարձից ազատվելու արտոնություն է տրվում:

Այդ նախագծում գրված է, որ անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք «մարտական գործողություններին մասնակցելու» մասին: Սակայն զորամասերը իրենց կցագրված զինծառայողներին, այդ թվում և կամավորներին տրվող տեղեկանքներում գրում են «իրականացրել է մարտական ծառայություն»:

Իհարկե, մարտական ծառայությունը ավելի լայն հասկացություն է և ներառում է նաև մարտական գործողության մասնակցելը, բայց ուսումնական հաստատությունները հրաժարվում են այդ տեղեկանքը հիմք ընդունել՝ հայտարարելով, որ կառավարության որոշման մեջ օգտագործված է «մարտական գործողություն» եզրույթը:

Հիմա սա արվում է հատուկ պայմանավորվածությա՞ն միջոցով, թե՞ ուղղակի պատահականություն է, դժվար է ասել, բայց որ մարտական գործողության մասնակից զինծառայողները զրկվում են այս արտոնությունից և կառավարության որոշումը արժեզրկվում է, փաստ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին