Կարևոր իրադարձություններ

Մահակ՝ անհնազանդ պատգամավորներին լռեցնելու համար. Ինչ է առաջարկում «Իմ քայլը». «Ժամանակ»

20 Հունվար, 2021 08:44
Մահակ՝ անհնազանդ պատգամավորներին լռեցնելու համար. Ինչ է առաջարկում «Իմ քայլը». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություններ և լրացումներ կատարել ԱԺ Կանոնակարգ օրենքում:

Մասնավորապես առաջարկվում է ԱԺ նախագահին լիազորել էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա պատգամավորին զրկել «Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնելու (ներառյալ միջազգային խորհրդարանական կազմակերպության, միջխորհրդարանական հանձնաժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում) հնարավորությունից մինչև մեկ տարով»:

Եթե այս փոփոխությունը ուժի մեջ մտնի, օրինակ՝ Նաիրա Զոհրաբյանին կարող են զրկել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ԵԽԽՎ նիստերին մասնակցելու և ԲՀԿ խմբակցությունը ներկայացնելու հնարավորությունից:

Այս կերպ իշխող խմբակցությունը փորձում է փակել անհնազանդ պատգամավորների բերանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին