Կարևոր իրադարձություններ

Ինչ պաշտոն է նախատեսվել ՀՔԾ պետի եղբոր համար. ովքեր են մյուս թեկնածուները. «Ժողովուրդ»

20 Հունվար, 2021 08:30
Ինչ պաշտոն է նախատեսվել ՀՔԾ պետի եղբոր համար. ովքեր են մյուս թեկնածուները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է դատավոր Սամվել Գրիգորյանի, ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցի եւ դատավոր Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահի համար էլ՝ Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը, սակայն ԱԺ-ի կողից գործընթացը տեղի չի ունեցել. այն ընդգրկված է հունվարի 18-ից մեկնարկած նիստերի օրակարգում:

Իսկ ովքե՞ր են թեկնածուները. ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցը ԲԴԽ ժամանակավոր անդամ է նշանակվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից, քանի որ իմքայլակնները այդպես էլ չկարողացան թեկնածու գտնել: Եթե Արմեն Հայկյանցը չընտրվի Վճռաբեկ դատարանի դատավոր, նա կվերադառնա իր դասախոսական գործունեությանը, իսկ ԲԴԽ անդամի տեղը էլի թափուր կմնա:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ անկախ Հայկյանցի՝ դատավոր դառնալ կամ չդառնալու հանգամանքից, ԲԴԽ գիտնական անդամի տեղը թափուր է մնում, եւ քաղաքական իշխանությունները որոշել են ԲԴԽ տանել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբորը՝ Դավիթ Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի՝ Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահն է»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին