Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    636,5
    648,5

  • RUB

    7,03
    7,25

Կարևոր իրադարձություններ

Ովքեր են կողմ քննիչ հանձնաժողովի ձևավորմանը. «Հրապարակ»

20 Հունվար, 2021 08:22
Ովքեր են կողմ քննիչ հանձնաժողովի ձևավորմանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Լուսավոր Հայաստանը» կուսակցություններին առաջարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքները, նաև նախապատերազմյան քայլերն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ձևավորել։

Մերժել են իշխանական «Իմ քայլը» և ՀՀԿ-ն։

ԻՔ-ում կարծում են, որ դեռ դրա ժամանակը չէ, իսկ ՀՀԿ-ից փոխանցել են, որ չեն կարծում, թե այս իշխանության օրոք այդ հանձնաժողովը կարող է արդյունավետ գործել և վեր հանել թույլ տրված թերացումներն ու բացթողումները։

Փոխարենը առաջարկին կողմ են ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»:

Հիշեցնենք, որ, ըստ ԼՀԿ առաջարկի,  հանձնաժողովը պետք է բաղկացած լինի 16 անդամից. ԱԺ 3 խմբակցությունները պետք է առաջարկեն 4-ական անդամ, իսկ ԱԺ չանցած մյուս 3 ուժերը` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Մենք» դաշինքը, ներկայացնեն մեկական ներկայացուցիչ։ Ինչպես նաև ՀՀ ՄԻՊ-ը՝ մեկ ներկայացուցիչ։

Հանձնաժողովի անդամները կաշխատեն անվճար` հասարակական հիմունքներով, իսկ նիստերը կգումարվեն ԱԺ-ում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին