Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա

20 Հունվար, 2021 00:12
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա

Հունվարի 18-ից 19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, քաղաքներում, Ծաղկահովիտ գյուղում, Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Կոտայքի մարզի Քաղսի գյուղում, Շիրակի մարզի Սիզավետ գյուղում, Վարդաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Վայոց ձորի մարզի Սարավան-Վայք ավտոճանապարհին։

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 6 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

 

Լրահոս

Դիտել ավելին