Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կան տուժածներ

19 Հունվար, 2021 23:37
Հեղինակ՝ ԱՀ ԱԻՊԾ
Ավտովթար Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կան տուժածներ

Քիչ առաջ ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել ճանապարհատրանսպորտային պատահարյի մասին: Ասկերանի շրջանի Շոշ գյուղից դեպի Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ավտովթար: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի բնակիչ 1997թ. ծնված Զ.Օ.-ն իր վարած «ՊԱՋԵՐՈ» ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր խորությամբ ընկել է ձորը՝ արգելափակվել ձյան շերտի մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին