Կարևոր իրադարձություններ

Հայ համայնքի դիմումով Պաֆոսի քաղաքապետարանը Թալեաթ Փաշա փողոցը վերանվանել է Արդարության փողոց

19 Հունվար, 2021 22:52
Հայ համայնքի դիմումով Պաֆոսի քաղաքապետարանը Թալեաթ Փաշա փողոցը վերանվանել է Արդարության փողոց
Կիպրոսի Հայ դատի հանձնախումբն երախտագիտությունն է հայտնել Պաֆոսի քաղաքապետին եւ ավագանուն, որոնք, ընդառաջելով երկրի հայ համայնքի դիմումին, շատ արագ փոփոխության են ենթարկել քաղաքի Թալեաթ Փաշա փողոցի անվանումը՝  վերանվանելով Տիկեոսինիս (Արդարության)։ Այս մասին տեղեկացրին Կիպրոսի Հայ դատի հանձնախմբից։
 
Մեր Յանձնախումբը, առաջին անգամ ըլլալով, քննած էր փողոցի փոփոխութեան հարցը, իր 14 Յուլիս, 2020-ի նիստի ընթացքին, ուր նուազդացուցիչ համարած էր, որ Հայոց Ցեղասպանութիւնը կազմակերպած դահիճին անունը պատիւի արժանացած է։
 
Աւելին, Կիպրոսի Խորհրդարանը, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին առթիւ, Ցեղասպանութեան ժխտումը քրէականացող օրինագիծ մը վաւերացուցած էր։ Այս որոշումը, իրավական հարթակ փոխադրած էր թուրք ցեղասպանին մեծարման հանգամանքը։
Այսօր, ուրախ ենք յայտարարելու, թէ մեր բոլորին բաղձանքը իրականացած է։ Մեր շնորհակալութիւնները Պաֆոսի Քաղաքապետ Պրն. Ֆետոն Ֆետոնոսին, որ առանց որեւէ տատամսումի եւ երկմտանքի հաստատեց արդարութիւնը։

Կիպրոսի Հայ Դատի Յանձնախումբ

 

 

Լրահոս

Դիտել ավելին