Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522,5
    527

  • EUR

    628
    640

  • RUB

    7,05
    7,27

Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել ԱՀ 2021-ի պետբյուջեի նախագծի թեմայով

19 Հունվար, 2021 22:01
Արայիկ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել ԱՀ 2021-ի պետբյուջեի նախագծի թեմայով

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցությանը ԱՀ պետնախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ նշելով, որ 2021թ-ի բյուջեն կազմվել է հաշվի առնելով համավարակի և տեղի ունեցած պատերազմի հետևանքները:

 

Նախագահ Հարությունյանն անդրադառնալով «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծին՝ շեշտել է, որ 2021թ-ի բյուջետային քաղաքականությունը հիմնականում պետք է ունենա անվտանգային ու սոցիալական ուղղվածություն՝ նպատակ ունենալով հնարավորինս լուծումներ տալ առկա հիմնախնդիրներին:

Լրահոս

Դիտել ավելին