Կարևոր իրադարձություններ

ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

19 Հունվար, 2021 20:54
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

Հունվարի 19-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վարդենիսի, Արմավիրի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Արմավիրի, Վանաձորի, Սպիտակի տարածաշրջաններում և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Առատ ձյան և մերկասառույցի պատճառով Սիսիանի տարածաշրջանի Ջանգեր կոչվող ճանապարհահատվածը դժվարանցանելի է։

Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները և Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Ձյան առատ տեղումների պատճառով‚ անվտանգության նկատառումներից ելնելով և խցանումներից խուսափելու համար ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք Մեղրիի տարածաշրջանի՝ Լիճքի խաչմերուկից մինչև Մեղրիի սար կոչվող հատվածում երթևեկել բացառապես անվաշղթաներով։

Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Լրահոս

Դիտել ավելին