Կարևոր իրադարձություններ

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների կողմից վճարված եկամտային հարկը կփոխհատուցվի․ Մանե Թանդիլյան

19 Հունվար, 2021 20:15
Հեղինակ՝ Մանե Թանդիլյան
Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների կողմից վճարված եկամտային հարկը կփոխհատուցվի․ Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Արցախում աշխատանքի խրախուսման նպատակով սահմանվել է պետական աջակցություն Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար՝ վարձու աշխատողների եկամտային հարկի փոխհատուցման մասով։
Մասնավորապես 2021թ հունվարից սկսած 6 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամիս ընկերությունների կողմից վճարված եկամտային հարկի ամբողջ ծավալով կտրամադրվի աջակցություն։ Արդյունքում, ընկերությունները եկամտային հարկի մասով փաստացի ծախս չեն իրականացնի։
Սա կարևոր խթան է բիզնեսի համար, որը հնարավորություն կտա պահպանել գործող աշխատատեղերը, ինչպես նաև կնպաստի նորերի ստեղծմանը։
Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Արցախում նոր ստեղծվող ընկերությունները՝ օգտվելով այս բացառիկ հնարավորությունից»։

 

Լրահոս

Դիտել ավելին