« Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ հունվարի 21-ին ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում իրականացվելու է բնակչության ազդարարման և տարահանման միջոցառում, որի ժամանակ փորձարկվելու են նաև համայնքի էլեկտրաշչակները:
Խնդրում ենք չանհանգստանալ»։
Այս մասին տեղեկացնում է նաև Շիրակի մարզպետարանը։