Կարևոր իրադարձություններ

«Շուշին հանձնողներից մեկն ես, էլի». վիճաբանություն Քոչարյանի, նրա պաշտպանների եւ մեղադրող դատախազի միջև

19 Հունվար, 2021 19:47
«Շուշին հանձնողներից մեկն ես, էլի». վիճաբանություն Քոչարյանի, նրա պաշտպանների եւ մեղադրող դատախազի միջև

Armtimes.com-ը գրում է․ 

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին վիճաբանություն տեղի ունեցավ Քոչարյանի պաշտպանների եւ մեղադրող դատախազներից Գեւորգ Բաղդասարյանի միջեւ: Վիճաբանությունը սկսվեց այն բանից հետո, երբ դատախազը դիրքորոշում էր հայտնում պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ՝ մասնավորապես անդրադառնալով Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանի այն մտքին, թե նա պաշտպանում է Շուշին հանձնողներին, Բաղդասարյանն ասաց. «Ես երբեք հանձնողներին չեմ պաշտպանում...»: Բաղդասարյանը չէր ավարտել միտքը, երբ պաշտպանական կողմից հնչեց արտահայտություն, թե դատախազն է հանձնել Շուշին. «Ո՞վ է հանձնել, խնդրում եմ պարզաբանել, հաղորդում ներկայացնել»,- ասաց Բաղդասարյանը: Ի պատասխան՝ ամբաստանյալ Քոչարյանը, դիմելով դատախազին, ասաց. «Հանձնողներից մեկն ես, էլի»։

«Հանձնողներից մեկը դուք եք, ես հանձնո՞ղ եմ, ո՞վ ա հանձնող»,- հակադարձեց դատախազը: Փոխադարձ մեղադրանքներից հետո դատավորը ընդմիջում հայտարարեց:

 
 

Լրահոս

Դիտել ավելին