Կարևոր իրադարձություններ

Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազին. քննարկել են Դավթյանի մոսկովյան այցը

19 Հունվար, 2021 19:13
Հեղինակ՝ Էդմոն Մարքույան
Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազին. քննարկել են Դավթյանի մոսկովյան այցը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 
 
 
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր հանդիպել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Ինչպես տեղյակ եք, ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ 2021թ. հունվարի 12-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի, ինչպես նաև Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ:
Տեղեկացված լինելով, որ եռակողմ հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը բարձրացրել է հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետի հնարավորինս արագ կատարման անհրաժեշտությունը, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց սեղմ ժամկետներում Հայաստան վերադարձնելու, իսկ մինչ այդ նրանց կյանքի և առողջության երաշխավորման, նրանց այլ իրավունքների ապահովման հարցը, պարոն Դավթյանի հետ քննարկում ենք ունեցել վերոնշյալ այցի արդյունքների և Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին»։

 

Լրահոս

Դիտել ավելին