Կարևոր իրադարձություններ

Տեսչական դիտարկումներ Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներում․ ԱԱՏՄ

19 Հունվար, 2021 18:49
Տեսչական դիտարկումներ Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներում․ ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը  ստուգայցեր  է կատարել  Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներում:
 
Երեք քաղաքներում տեսչական դիտարկումներն իրականացվել են  դեղատներում, գեղեցկության սրահներում, գրասենյակային տարածքներում, մանրամեծածախ առևտրի կետերում։
 
Ստուգվել է ախտահանիչ նյութերի առկայությունը, ախտահանիչ նյութերի մակնշումը, ախտահանիչների պարունակությունը, ախտահանման գործընթացը, դիմակների առկայությունը , օգտագործված դիմակների համար նախատեսված աղբամանների , գրանցամատյանների լրացման գործընթացն ու իրազեկման թերթիկների առկայությունը։
 
Ըստ տեսչական մարմնի՝  ընդհանուր պատկերն եղել է բարվոք,հանձնարարականներ չեն տրվել ։
 

Լրահոս

Դիտել ավելին